13.06.2023
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանի առաջարկած ծրագիրը հաղթող է ճանաչվել
Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի կողմից անցկացվող ակադեմիական հետազոտությունների մրցույթում։ Հումանիտար ոլորտի այս ծրագիրը իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ համագործակցությամբ։
Նաիրա Սահակյանը (թուրքագետ Անահիտ Քարտաշյանի հետ համատեղ) ուսումնասիրում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների ճառերում Արցախյան պատերազմի պատումի կերպափոխումները 1991-2002 թթ․։
Շնորհավորում ենք Նաիրա Սահակյանին, մաղթում հաջող հետազոտական ընթացք և ձեռքբերումներ: