13.04.2023
Սույն թվականի ապրիլի 19-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի կունենա ՀՑԹԻ վերջին հրատարակությունների շնորհանդեսը:
Այդ օրն ընթերցասեր հասարակությանը կներկայացվի ութ գիրք և չորս ամսագիր: Գրքերից հինգը «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական թողարկումներն են, որոնցում ներկայացված են ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության վերապրածների մինչ օրս անտիպ հետևյալ հուշագրությունները.
Սերոբ-Սրապ Մխիթարյան,
«Մեր գյուղի պատմությունը», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Քրիստինե Նաջարյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 5, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021),
Արտաշես Խաչատրյան,
«Հուշեր», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Լևոն Աշպահյան,
«Իմ կյանքի մասին», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Նարինե Հակոբյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 6, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),
Aram Mantashyan,
Aram Could Not Be Seito, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Sokrat Mkrtchyan,
Memoirs, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 7, (Yerevan, Armenian Genocide Museum-Institute Foundation, 2022),
Գառնիկ Կ. Պօտուռեան,
«Տարագրի յուշեր 1915-1917», խմբագիր, յառաջաբանի եւ ծանօթագրութիւններու հեղինակ՝ Միհրան Ա. Մինասեան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 8, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022),
Միքայել Բարթիկյան,
«Արնաշաղախ Իզմիրը» և Օհանես (Օննիկ) Ղազերյան,
«Կենսագրական նօթեր», խմբագիր, առաջաբանների և ծանոթագրությունների հեղինակ՝ Թեհմինե Մարտոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 9, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2022):
Շնորհանդեսին կներկայացվի նաև ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանի աշխատասիրած
«Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը, (Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2021):
Այս ընթացքում ՀՑԹԻ-ն հրատարակել է Զապել Եսայանի «Մուրադի ճամփորդությունը» գրքի անգլերեն թարգմանությունը՝ Zabel Yesayan,
Murad’s Journey: From Sivas to Batum, անգլերեն թարգմանությունը՝ Արա Ստեփան Մելքոնյանի, (Yerevan, Armenian Genocide Museum-Institute Foundation, 2022):
ՀՑԹԻ կողմից հրատարակվել է նաև մեկ կոլեկտիվ մենագրություն՝
«Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին», հեղինակներ՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյան, Ռեգինա Գալուստյան, պ.գ.թ. Շուշան Խաչատրյան, բ.գ.թ. Էլինա Միրզոյան, նախաբանը՝ պ.գ.թ. Նարինե Մարգարյան:
Լույս են տեսել նաև ՀՑԹԻ
«Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի 2022 թ. առաջին և երկրորդ համարները, ինչպես նաև
“International Journal of Armenian Genocide Studies” 2022 թ. առաջին և երկրորդ համարները, վերջինս ամբողջությամբ նվիրված է Արցախի հիմնախնդրին:
Նշենք, որ շնորհանդեսի օրվանից մինչև ապրիլի 30-ը ՀՑԹԻ հայերեն որոշ հրատարակությունները կվաճառվեն զեղչերով:
Սիրով սպասում ենք: