Նորություններ |
ՍԻՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակն է «Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը», որի նախագահն է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, դոկտ. Նորա Արիսյանը:
Նշենք, որ բանաձևի մեջ կստակ գործածված է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և այն ճանաչելու ու դատապարտելու հանգամանքը: Բանաձևի մեջ մասնավորապես նշված է.
- Հիմնվելով պատմական իրականության վրա, որը հաստատում է Արևմտյան Հայաստանի տարածքի վրա 1915-1923 թթ. հայ ժողովրդի բնաջնջումը,
- Նկատի առնելով, որ ըստ սիրիական աղբյուրների, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության և ջարդերի մեծ մասը տեղի է ունեցել սիրիական հողատարածքի վրա,
- Ապա ուրեմն սիրիացի ժողովուրդը դարձավ այս ոճիրի ականատեսը, ուր 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի դարասկզբին թուրք-օսմանցիների հրամանով տեղի ունեցավ 1.5 մլն հայերի կանխամտածված ցեղասպանությունը,
- Սիրիայի խորհրդարանը դատապարտում է և ճանաչում հայերի ցեղասպանության ոճիրը և իր խորը զորակցությունն է հայտնում եղբայրական հայ ժողովրդին, նաև դատապարտում է պատմական իրողության ժխտող և խեղաթյուրող որևէ փորձ՝ այն համարելով մարդկության դեմ ամենածանր ոճիրներից մեկը:
- Խորհրդարանը հաստատում է, որ հայերը, ասորիները և սիրիացի ժողովրդի այլ մասնիկները զոհ դարձան այդ ժամանակաշրջանի թուրք-օսմանցիների ձեռքով իրականացված ջարդերին և ցեղային զտումներին, և կոչ է ուղղում աշխարհի խորհրդարաններին և միջազգային հանրությանը այն ճանաչելու և դատապարտելու համար:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|