14.06.2024
Scrinium: Journal of Patrology and Critical Hagiography (գլխավոր խմբագիր` Վադիմ (Վասիլ) Լուրյե) հեղինակավոր ՄԳՇ ընդգրկված (1 Quartile) ամսագրում լույս է տեսել ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանի և Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Հայկ Հակոբյանի ու Գառնիկ Հարությունյանի “Identification and Identity: Quest for the Armenian Martyrdom Sites in the Modern Times” հոդվածը:
Հոդվածը շրջանառության մեջ է դնում աղբյուրներ, դաշտային աշխատանքների արդյունքում հավաքագրված ազգագրական նյութեր, նորովի եզրահանգումներ՝ վեր հանելով Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման, մասունքների հայտաբերման օրինակով նաև լենին-ստալինյան բռնաճնշումների արդյունքում սպանված նահատակների թաղման վայրերի, դրանց հանդեպ առանձնահատուկ պաշտամունքային ժողովդական վերաբերմունքի, ծիսականացումների դրվագներ։
Հեղինակները սույն հոդվածով ի մի են բերել Հայոց ցեղասպանության զանգվածային թաղման մի շարք վայրերի մասին աղբյուրագիտական հիշատակումները, շեշտադրում են դրանց փնտրտուքի հրամայականը, լենին-ստալինյան բռնաճնշումների ընթացքում քրիստոնեությունը չուրանալու համար թիրախավորված և սպանված հոգևորականների պատմությունները, թաղման վայրերը և դրանց հետ կապված հիշողությունները հայերի մեջ։
Միաժամանակ, հոդվածում նաև խոսվում է հնուց անտի, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունումից ի վեր, նահատակված անձանց՝ մարտիրոսների մասունքների պաշտամունքի համաքրիստոնեական մշակույթի, աստվածաբանական ու եկեղեցաբանական կողմերի մասին՝ դիտարկելով դա հայերի՝ նորագույն շրջանում Մեծ եղեռնի և խորհրդային շրջանի՝ հոգևորականների բռնաճնշումների համատեքստում:
Հղումը՝
https://brill.com/view/journals/scri/19/1/article-p256_12.xml։