15.08.2015
Հելսինկի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամներ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության պատմության հետ ծանոթացրեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Պատվիրակության անդամները եղան նաև ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացան օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:
Հանդիպման վերջում Հելսինկյան ասամբլեայի կազմակերպիչներն առանձին քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Պատվիրակության անդամները եղան նաև Մեծ եղեռնի հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին և հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Տեղեկացնենք, որ 2015 թվականի ապրիլից թանգարան են այցելել ավելի քան երեք հարյուր Թուրքիայի քաղաքացիներ: