15.12.2017
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հյուրերին պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև այցելեցին թանգարան, ծանոթացան Մեծ եղեռնի պատմությունը ներկայացնող թանգարանային ցուցադրությանը: Շրջայցից հետո Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: