Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ




Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայագիտական ուսմանց ընկերակցության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը:

Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ կազմակերպած «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որը թեմատիկ առումով առաջինն էր և ունի նպատակային ուղղվածություն:

Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը:

ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում նշեց. «Այս ցուցադրությունը զգալի չափով յուրահատուկ է, քանի որ թեմատիկ առումով առաջին անգամ է, որ հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականությունը հաստատող տասնյակ հազարավոր փաստաթղթերից ընդամենը երկու տասնյակ բնօրինակ կալվածագրերի թանգարանային ցուցադրության ճանապարհով անդրադարձ է արվում ընդհանրապես հայոց պահանջատիրությանը։ Հայոց պահանջատիրությունը բարդ ու բազմակողմանի երևույթ է և մեկ ոչ մեծ ցուցադրությամբ հնարավոր չէ անդրադառնալ նրա բոլոր ծալքերին»:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը, կարևորելով ցուցադրության թեման, ընդգծեց, որ Հայաստանի ազգային արխիվում կան հարյուրավոր նմանատիպ փաստաթղթեր, որոնք Հայոց պահանջատիրության համար կարևոր հիմք են:

ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը նշեց. «Ներկայացված կալվածագրերը շատ փոքր մասն են կազմում մինչև մեր օրերը պահպանված նմանօրինակ փաստաթղթերի: Առ այսօր ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքում գործող տարատեսակ հաստատությունների արխիվներում՝ թանգարաններում, գրադարաններում, ինչպես նաև անհատ քաղաքացիների մոտ պահպանվում են մասնավոր և համայնքապատկան կալվածագրերի հազարավոր օրինակներ, որոնք ցանկագրման և ուսումնասիրության կարիք ունեն»:

Ցուցադրությունը երկլեզու է ներառում է շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:

Ցուցադրությունը ներկայացված է հինգ պանելներով, որոնք անդրադառնում են
(1) հայկական պահանջատիրության էությանը, ձևավորմանը և փուլերին,
(2) «Լքյալ գույքի» մասին օրենքներին և դրանց իրավական զարգա-ցումներին ողջ 20-րդ դարի ընթացքում, այսինքն, ոչ միայն սուլթանական, այլ նաև նրան շարունակող պետության՝ հանրապետական Թուրքիայում, ընդհուպ մինչև 21-րդ դար,
(3) 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակության ներկայացրած հատուցման պահանջներին,
(4) Հայկական պահանջատիրության փաստաթղթային հենքերին՝ անհատ քաղաքացիների և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերին,
(5) Հայկական պահանջատիրության «սահմաններին»՝ պետության/ իշխանությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների դիրքորոշումներին։


Կալվածագրերի մի մասն օսմանահպատակ հայ քաղաքացիների մասնավոր ունեցվածքի՝ տան, այգու, արտի, մարգագետնի, ջրաղացի, գործարանի, լուսանկարչատան սեփականության վավերագրեր են, մյուս մասը՝ հայկական համայնքապատկան կալվածքների՝ վանական համալիրներին, եկեղեցիներին պատկանող կալվածքների սեփականության փաստաթղթեր: Չնայած այդ հաստատությունների մեծ մասն այսօր պարզապես գոյություն չունի, սակայն ներկայացված վավերագրերը վկայում են դրանց երբեմնի գոյության և հայկական պատկանելության մասին:

Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ընթացքում կազմակերպված կոտորածներին, տեղահանություններին զուգահեռ թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի՝ ինչպես մասնավոր ունեցվածքի, այնպես էլ համայնքապատկան-ազգապատկան կալվածքների բռնի յուրացում։ Չնայած թուրքական կառավարության կողմից հայերին տված հավաստիացումների, որ միջոցներ է ձեռնարկում՝ պաշտպանելու վերջիններիս սեփականության իրավունքը՝ համարժեք փոխհատուցելու նպատակով: Սակայն իրականում հայերի գույքը վաճառվում էր, աճուրդի դրվում և/կամ փոխանցվում մուսուլման ներգաղթողներին: Իրավիճակը չի փոխվում նաև Օսմանյան կայսրության շարունակող պետության՝ Թուրքիայի Հանրապետության օրոք: Իր անօրինական գործողություններն արդարացնելու և ապագայում հնարավոր հատուցումների պահանջը կանխելու համար Օսմանյան կառավարությունն ընդունում է մի շարք օրենքներ և հրամանագրեր:

Ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքը ճանաչում է անհատի սեփականության և օտարման դեպքում՝ համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքը: Հայոց պահանջատիրության տեսանկյունից այս կալվածագրերը՝ որպես իրավական փաստաթղթեր, շատ կարևոր են: Դրանք, որպես կանոն, տրված են կալվածական պաշտոնատան կամ կալվածական վարչության կողմից և կրում են Օսմանյան կայսրության տարբեր սուլթանների՝ անձնական կնիքները: Ներկայացված վավերագրերը, որոնք թվագրվում են 1872 թվականից մինչև 1912/13 թվականները, Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների՝ մասնավոր և ազգապատկան երբեմնի ունեցվածքի փաստացի վկայություններն են:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2022 թ. ապրիլ ամիսը:






















































ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am