17.02.2015
Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ուղեկցեց հյուրերին և ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, իսկ այցելության վերջում վրացի բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին պատկերազարդ գիրքը: