17.04.2024
Երեկ՝ ապրիլի 17-ին, ՀՑԹԻ գիտական ֆոնդերի գեղանկարչության, քանդակների և կիրառական արվեստի առարկաների բաժինը համալրվեց երկու արժեքավոր կտավով:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Կարեն Գասպարյանի «Զեյթունի պաշտպանները. տագնապալի լուսաբաց» (1988 թ.) և ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի «Թուրքական նախաճաշ» (1986 թ.) կտավները ՀՑԹԻ-ին հանձնեցին համապատասխանաբար Գասպարյան ընտանիքն ու Աբրահամ Գրիգորյանը: Մինչ այս էլ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ՀՑԹԻ-ին էր հանձնել ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի «Արարատից այն կողմ» (1988 թ.) կտավը:
Երեք նվիրատուներն էլ ՀՑԹԻ կողմից ստացան շնորհակալագրեր իրենց կատարած նվիրատվությունների համար: