Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԲԻ (1889 –1975)
ԾՆՆԴՅԱՆ 135 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայ ժողովրդի շարունակական տառապանքների գագաթնակետը դարձավ նրանց մեկընդմիշտ ոչնչացնելու թուրքական իշխանավորների կողմից սառնասրտորեն կազմակերպված փորձը, որը կյանքի կոչվեց աներևակայելի բարբարոսական և ստոր մեթոդներով- Ա. Թոյնբի, 1915 թ.


17.04.2024


Օսմանյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության` արևմտահայության բնաջնջման ծրագրի իրականացման առաջին իսկ օրերից հայ ժողովրդի ողբերգությանը արձագանքեցին բազմաթիվ բրիտանացի գործիչներ: Նրանցից էր երիտասարդ գիտնական Առնոլդ Ջոզեֆ Թոյնբին, որի ծննդյան 135-ամյակը լրացել է այս տարի ապրիլի 14-ին: Ապագայում Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր (1919-55 թթ.), իր հեղինակած 12 հատորանոց «Պատմության հետազոտություն» երկասիրության համար (A Study of History, 1934-61) համաշխարհային համբավի արժանացած ականավոր պատմաբանն ու սոցիոլոգը 1915 թ. ծառայում էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում՝ որպես հետախուզական բաժանմունքի աշխատակից։

Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի պետական մարմինները սկսում են տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալ հայ ժողովրդի նկատմամբ գործվող վայրագությունների մասին ականատեսների մանրամասն վկայություններով: Խնդիր է առաջանում հրապարակայնացնել տեղեկությունները, ինչը և հանձնարարվում է Թոյնբիին:

Երիտասարդ գիտնականի առաջին ձեռնարկն է դառնում նույն 1915 թ. «Հայկական սարսափներ. ազգի բնաջնջումը» երկի հրատարակումը: 132 էջ ծավալ ունեցող մենագրության բովանդակության մասին պատկերացում են տալիս նրա գլուխների վերնագրերը.

I. Հայաստանը նախքան կոտորածները (Armenia before the Massacres)
II. Կոտորածների ծրագիրը (The Plan of the Massacres)
III. Մահվան ճանապարհը (The Road to Death)
IV. Ճանապարհորդության ավարտը (The Journey's End)
V. Կեղծ արդարացումներ (False Excuses)
VI. Լիակատար բնաջնջում (Murder Outright)
VII. Զոհերի թիվը (The Toll of Death)
VIII. Գերմանիայի վերաբերմունքը (The Attitude of Germany)

Գիրքը որպես նախաբան պարունակում էր հայասեր գործիչ լորդ Ջեյմս Բրայսի՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում արտասանած ճառը:

1916 թ. ամռանը Ջ. Բրայսի և Ա. Թոյնբիի համահեղինակությամբ Լոնդոնում հրատարակվում է «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում, 1915-1916» (The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915-1916) փաստաթղթերի ժողովածուն, որտեղ զետեղված են դեպքերին ականատեսների (չեզոք երկրների դիվանագետներ, միսիոներներ և այլն) բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայերի դեմ գործած ոճրագործությունների վերաբերյալ:

Ժողովածուն ունի 742 էջ ծավալ և պարունակում է 158 փաստաթուղթ, որոնց միջոցով մենք կարող ենք տեղեկանալ Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում Հայոց ցեղասպանության ծրագրի իրականացման ընթացքին՝ նահանգ առ նահանգ, գավառ առ գավառ և անգամ գյուղ առ գյուղ:

Հայկական հարցի, արևմտահայերի 1915-16-ի ողբերգությանն ու երիտթուրքական կառավարության ազգայնամոլ քաղաքականությանը Թոյնբին անդրադառնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո իր հեղինակած այլ աշխատություններում, հոդվածներում և հրապարակային ելույթներում:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որպես միջազգային հարաբերությունների փորձագետ, Թոյնբին մասնակցում է Փարիզի հաշտության (1919-20) կոնֆերանսին, որի ընթացքում նա հանդես էր գալիս Հայաստանի ազգային անկախության պաշտպանությամբ, որը, ըստ նրա, արդարացված է առնվազն երեք հանգամանքով՝ 1878 թ. Բեռլինի դաշնագրի վավերացումով, Հայաստանին բաժին ընկած դժբախտություններով և սեփական արժանապատվությունը պահպանելու հայ ժողովրդի ունակությամբ, որը նա ապացուցել է իր «զարմանահրաշ վերապրումով»։

Անդրադարձներ Հայոց ցեղասպանությանը Թոյնբիի տարբեր երկերից (կազմող՝ Վահագն Դադրյան)

1. Հայկական սարսափներ. ազգի բնաջնջումը (London, Hodder & Stougton, 1915). Հայ ժողովրդի շարունակական տառապանքների գագաթնակետը դարձավ նրանց մեկընդմիշտ ոչնչացնելու թուրքական իշխանավորների կողմից սառնասրտորեն կազմակերպված փորձը, որը կյանքի կոչվեց աներևակայելի բարբարոսական և ստոր մեթոդներով (էջ 17): Վկայություններն իսկապես առատ են և ուղղակի, նաև սարսափելի է դրանց հատուկ միանմանությունը, որը հավաստիություն է հաղորդում հակառակ պարագայում հազիվ վստահելի պատմություններին (էջ 23):

2. Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-16 թթ. (London, His Majesty’s Stationary Office. Miscellaneous No. 31,1916).

Հայերի տեղահանության միջոցառման հիմնարար միօրինակությունը ավելի չարագուշակ է, քան քրդերի, գյուղացիների, ոստիկանության կամ տեղական իշխանությունների հանցագործությունների դեպքերը: Դա անհերքելի ապացույց է, որ ինքը՝ միջոցառումը, որը գործի է դրվել չարի բոլոր ուժերի գործադրմամբ, մտահղացվել և կազմակերպվել է Կոստանդնուպոլսի կենտրոնական իշխանությունների կողմից (էջ 637):

...Երիտթուրք նախարարները և նրանց գործընկերները սկզբից մինչև վերջ ուղղակիորեն պատասխանատու են այն մեծ հանցագործության համար, որը 1915-ին ավերեց Մերձավոր Արևելքը (էջ 653):

3. Թուրքիա. անցյալ և ներկա (London, Hodder & Stoughton, 1917)

...Թուրքիան, Օսմանյան պետությունը միասնություն չէ, այն հավակնություն է, որը ուժ է ստանում արյունահեղությունից և բռնությունից, երբ և որտեղ օսմանյան կառավարությունը հնարավորություն ունի դրանք գործադրելու (էջ 8): Հայեր

ը մեկտեղվում էին և տարհանվում կանոնավոր զորքի և ոստիկանության կողմից, ճանապարհին նրանք սրի էին քաշվում «չեթե» ավազակախմբերի կողմից, որոնք կազմված էին այդ նպատակով կառավարության կողմից բանտերից ազատված հանցագործներից (էջ 20):

4. Արևմտյան հարցը Հունաստանում և Թուրքիայում (Boston, Houghton Mifflin, 1922). 1915-ին հայերին ոչնչացնելու գործողության արդյունքում հարյուր հազարավոր մարդ մահվան ենթարկվեցին և հազարներ դարձան գողեր և մարդասպաններ Օսմանյան կայսրության կառավարման ղեկին կանգնած մի քանի տասնյակ հանցագործների որոշմամբ (էջ 265):

5. Իմ հանդիպումները (London, Oxford University Press. 1967).

Նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը Թոյնբին գրում է.

Ինձ ոչ միայն հետապնդում էին զոհերի տառապանքները և հանցագործների գործերը: Ինձ զբաղեցնում էր նաև հարցը, թե ինչպես էր հնարավոր մարդկային էակների նկատմամբ անել այն, ինչ արեցին այս ցեղասպանության հանցագործության իրականացնողները: ...Տեղահանությունները իրականացվեցին միտումնավոր դաժանությամբ, այնպիսի հաշվարկով, որ դրանք խլեն հնարավորինս մեծ թվով մարդկային կյանքեր (էջ 240-241):

6. Փորձառություններ (London, Oxford University Press, 1969). Հիշում եմ 1896-ի Օսմանյան կայսրության հայ հպատակների կոտորածների սարսափը ամոթալի սուլթան Աբդուլ Համիդ II-ի դրդմամբ: Այդ կոտորածը մի սիրողական բնույթի և ոչ արդյունավետ ձեռնարկ էր՝ համեմատած Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ 1915-ին, հայերին ոչնչացնելու մեծ չափով հաջողված փորձի հետ: ...Այս ցեղասպանությունն իրականացվեց օրինականության քողի տակ կառավարության սառնասիրտ գործողության միջոցով... Դրանք հասարակ ժողովրդական ամբոխի կողմից իրականացված զանգվածային սպանություններ ՉԷԻՆ (էջ 241):

7. Մարդկությունը և Մայր-Երկրագունդը. աշխարհի պատմության ակնարկներ (New York, Oxford Univ. Press. 1976). 20-րդ դարի երկու մեծ պատերազմի գազանությունները սաստկացան ցեղասպանությամբ: Առաջին աշխարհամարտին թուրքերը իրականացրեցին ցեղասպանություն հայերի նկատմամբ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանացիները իրականացրեցին ցեղասպանություն հրեաների նկատմամբ (էջ 585):


Ռոբերտ Թաթոյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող






1915 թ․ Թոյնբիի հեղինակած «Հայկական սարսափները․ մի ազգի բնաջնջումը» գրքի շապիկը



Հայաստանի քարտեզը Թոյնբիի հեղինակած «Հայկական սարսափները․ մի ազգի բնաջնջումը» գրքում






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am