17.06.2022
Հայոց ցեղասպանության թանգարանում ավելի քան քսան տարի է, ինչ գործում է գրախանութ, որտեղ վաճառվում են ինչպես ՀՑԹԻ հրատարակած գրքերն ու ամսագրերը, այնպես էլ հայաստանյան և արտասահմանյան այլ գիտական կենտրոնների և անհատ գիտնականների՝ հիմնականում Հայոց ցեղասպանության մասին աշխատությունները: Դրանք հիմնականում հետևյալ բովանդակության են՝
• Հայոց ցեղասպանությունը վերապրած ականատես վերապրողների հուշեր,
• տարբեր երկրների դիվանագիտական ներակայացուցիչների, միսիոներների, ճանապարհորդների՝ Հայոց ցեղասպանության մասին վկայություններ,
• Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջանների մասին գիտական աշխատություններ,
• արխիվային փաստթղթերով հարստացված Հայոց ցեղասպանության առանձին դրվագները ներկայացնող աղբյուրագիտական արժեք ունեցող ուսումնասիրություններ:
Գրքերից բացի գրախանութում արդեն վաճառվում են նաև խորհրդանշական հուշանվերներ, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանին, Կիլիկիային և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերին հատուկ ավանդական ձևով պատրաստված ձեռագործ աշխատանքներ:
Բեռնել ցուցակը