Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում էր փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Շառլ Միշելը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին Շառլ Միշելը ջրեց Հիշողության պուրակում իր տնկած եղևնին: