Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի գրքի շնորհանդեսը ԱԳՆ-ում

17.10.2013

Այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Երևանում հավատարմագրված դեսպաններ, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակման կապակցությամբ՝ նախարարը ասաց. «Հետաքրքրությամբ եմ կարդացել կարևոր գիտական արժեք ունեցող այս մենագրությունը և վստահ եմ, որ այն արժանի է ուշադրության ոչ միայն պատմաբանների, փորձագետների, դիվանագետների, բոլոր այն հետազոտողների, որոնք հետաքրքրվում են մեր տարածաշրջանով, այլև առավել լայն շրջանակի ընթերցողների համար»,- նշեց արտգործնախարար Նալբանդյանը:

Գրքի գիտական արժեքների մասին խոսեցին նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը և ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը։ Նիկոլայ Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց նաև գրքի արցախագիտության ոլորտում ունեցած արժեքի մասին: Արսեն Ավագյանն առանձնացրեց գրքի գիտակիրառական նշանակությունը:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով արտգործնախարարությանը գրքի շնորհանդեսի կազմակերպման համար, Հայկ Դեմոյանը ասաց, որ այս գիրքը տասնհինգ տարվա իր գիտահետազոտական աշխատանքի ամփոփումն է, որտեղ ներկայացված է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ՝ դրա ծագումից մինչև մեր օրերը։ Նա շեշտեց, որ սույն աշխատության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում մինչ օրս անհայտ պատմական, արխիվային վավերագրեր և փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այս խնդրի վերաբերյալ։

«Բերված ընդարձակ նյութի վրա աշխատությունում հիմնավորվում է, որ Թուրքիան հանդես գալով Ադրբեջանի կողմից լրջորեն նպաստեց հիմնախնդրի թեժացմանը, և շարունակում է բացասաբար ազդել կարգավորման գործընթացի վրա», – ընդգծեց գրքի հեղինակ Հայկ Դեմոյանը։

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» ուսումնասիրությունը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ 20-րդ դարի վերջում՝ 21-րդ դարի սկզբին Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության և պատմա-համեմատական վերլուծություն է: Գրքում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունը հայ-թուրքական հարաբերությունների և նեոպանթուրքիզմի արտաքին քաղաքականության դոկտրինի տեսանկյունից:

Գրքի պատրաստման ընթացքում օգտագործվել են նյութեր Բաց Հասարակության Արխիվից (Open Society Archives, Բուդապեշտ, Հունգարիա), Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արխիվից (British Foreign Office Public Record), Հայաստանի Ազգային Արխիվից, Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արխիվից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվից և այլն:

Գիրքը նախատեսված է փորձագետների, գիտնականների, ուսանողների և ընթերցողների լայն շրջանակի համար, ովքեր հետքրքրվում են Կովկասում էթնո-քաղաքական հակամարտությունների բռնկման պատճառներով:

Հիշեցնենք, որ ս. թ. սեպտեմբերի 16-ին «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի մամուլի կենտրոնում տեղի էր ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը» գրքի մոսկովյան շնորհանդեսը։


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am