18.06.2014
Իսրայելի Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հրեական պատվիրակությունը, որի կազմում էին նաև ՀՀ-ում Իսրայելի Արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմը և Իսրայելի Արտաքին գործերի նախարարության Իրան-Իրաք վարչության պետ Նիսան Ամդուրը, ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահ և ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող ցուցադրության հետ: