18.06.2024
Պետքարտուղարի տեղակալի կառավարման և ռեսուրսների գծով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան (1913-1916 թթ.) Հենրի Մորգենթաուի ծոռնուհի Սառա Մորգենթաուն, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Պարոն Ռիչարդ Վերման ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: