Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԲԱՑԱՌԻԿ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ


18.10.2017


Եգիպտահայ Երվանդ Կանիմյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց իր հոր վերարկուն: Հայրը՝ Էֆլաթոն Կանիմյանն այս վերարկուն կրել է Մարաշից մինչև Եգիպտոս գաղթի ճանապարհին:

Էֆլաթոն Կանիմյանը մեծ ընտանիքի՝ Հովհաննես Կանիմյանի և Մարիամ Չալեյանի յոթերորդ զավակն էր, ծնվել էր Մարաշում՝ 1900 թ. օգոստոսի 16-ին:

1920 թ. սկզբին, երբ ֆրանսիական զորքերը լքում էին Մարաշը Էֆլաթոն Կանիմյանը գաղտնի միանալով նրանց՝ հեռացել է հայրենի քաղաքից: Ցուրտ եղանակային պայմաններին դիմակայելու համար՝ Մարիամը՝ Էֆլաթոնի մայրը, իրենց տան կարպետը վերաձևել է վերարկուի և տվել որդուն: Ֆրանսիական զորքերի հեռանալուց հետո քեմալականները մտնում են Մարաշ, հայերը դիմում են ինքնապաշտպանության և շուրջ 20 օր կենաց ու մահվան կռիվ են տալիս: Երիտասարդ Էֆլաթոնը փրկվեց վերահաս մահվանից՝ նախապես փախուստի դիմելով: Էֆլաթոն Կանիմյանը Եգիպտոս գաղթելուց հետո ամուսնանում է Ազնիվ Օրջանյանի հետ և ունենում են հինգ երեխա: Էֆլաթոն Կանիմյանը մահացել է 1985թ.:

Մարաշը (Գերմանիկե) գտնվում է Լեռնային Կիլիկիայում՝ Ադանայից մոտ 60 կմ հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում, այժմյան Թուրքիայում: Մարաշ անունը հայտնի է հին ժամանակներից: Այն Կիլիկիայի հայաշատ ու հարուստ քաղաքներից էր: Դեռևս խաչակրաց արշավանքների շրջանում (XI-XIII դարեր) Մարաշում և նրա շրջակայքում հայերը բնակչության գերակշռող տարրն էին։ XVI դարում Մարաշն անցել է Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ: Ժամանակակից Մարաշը հիմնադրվել է XVII դարում: Հայոց ցեղասպանությունից առաջ Մարաշն ուներ շուրջ 40,000 հայ բնակչություն, ովքեր հիմնականում զբաղվում էին առևտրով, արհեստով, երկրագործությամբ:

Մարաշցիների, ինչպես նաև ողջ արևմտահայության նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից գործադրված բռնաճնշումներն ու հայահալած քաղաքականությունը սաստկացավ հատկապես XIX դարի II կեսից: 1895թ. նոյեմբերի 5-ին (17 նոր տոմարով) թուրքական կառավարության կողմից կազմակերպված ջարդը, որ մարաշցիների մոտ հայտնի է «Մեծ կոտորած» անունով, խլեց շուրջ 1000 հայի կյանք:

Մարաշի հայության տարագրությունը սկսվում է 1915թ. հուլիսի 25-ին (օգոստոսի 7) հիմնականում դեպի Սիրիա: Նրանցից շատերը կոտորվեցին գաղթի ճանապարհին կազմակերպված ջարդերի ժամանակ:

1918թ.Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը դուրս բերվեցին Կիլիկիայից, շուրջ 25,000 մարաշցիներ, ովքեր 1915թ. քաղաքից տարագրվել ու հրաշքով ողջ էին մնացել, վերադարձան իրենց հայրենի քաղաք:

Օգտվելով դաշնակիցների միջև առաջ եկած հակասություններից՝ Օսմանյան Թուրքիայի արևելքում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ հետզհետե թափ հավաքող ազգայնական շարժումը սկսեց նպատակաուղղված բռնություններ կիրառել հայ բնակչության դեմ՝ փորձելով կանխել նրանց վերադարձը:

1920թ. հունվարի 21-ին քեմալական զորքերը հանկարծակի հարձակումով զգալի կորուստներ են պատճառում քաղաքում ամրացած ֆրանսիական կայազորին: 1920թ. քեմալականներին հաջողվեց պայմանավորվել ֆրանսիացիների հետ, որոնք իրենց զորքերը դուրս հանեցին Կիլիկիայից: Ֆրանսիական հրամանատարության անորոշ դիրքորոշումը ստիպում է հայ բնակչությանը խիստ անհավասար պայմաններում դիմել ինքնապաշտպանության: Ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերն, այլևս անկարող լինելով դիմակայել թուրքական գերակշիռ ուժերին, ստիպված են լինում հանձնվել թուրքերին:

Շուրջ 20 օր տևած գոյամարտը հայ ժողովրդի պայքարելու վճռականության ապացույցն էր:

Փրկված մարաշցիների պատառիկները ապաստան գտան Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Եվրոպայում, Պաղեստինում, Եգիպտոսում, Հրավային Ամերիկայում, ԱՄՆ-ում

Մարաշցիները իրենց հայրենակիցներին նյութական ու բարոյական օժանդակություն ցույց տալու համար 1924թ. հիմնում են Մարաշի Հայրենակցական Միությունը:

Երևանի արևելյան կողմում հիմնադրված ավանը, որտեղ բնակություն են հաստատել ներգաղթած մարաշցիները, ի պատիվ Մարաշի, անվանվել է Նոր Մարաշ:









Երվանդ Կանիմյանը հանձնում է հոր վերարկուն


Երվանդ Կանիմյանը Հայոց ցեղասպանության թանգարանում


Էֆլաթոն Կանիմյանի և Ազնիվ Օրջանյանի հարսանեկան լուսանկարը, Եգիպտոս


Մարաշի աղջիկների վարժարան, ուսուցչական կազմը և ուսանողությունը, 1893թ.


Մարաշի Աստվածաբանական ճեմարանի շրջանավարտները և ուսուցչական կազմը, 1914թ.


Մարաշ քաղաքի համայնապատկեր


Ֆրանսիական զորքերը հեռանում են Կիլիկիայից





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am