19.03.2024
Սույն թվականի մարտի 21-ին` ժամը 16:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրությունների բացում «PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրերով՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:
«PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ցուցադրությունը ներկայացնում է Համիդյան ջարդերից մինչև Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի և ֆրանսիացիների մարդասիրական ջանքերը՝ ուղղված Օսմանյան կայսրության հայ բնակչության փրկությանը:
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է ֆրանսահայ անվանի հինգ արվեստագետների՝ Լևոն Թյությունջյանի, Զարեհ Մութաֆյանի, Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան), Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), Ժան-Պիեռ Սեֆերյանի գործերը: Նշված բոլոր արվեստագետները Հայոց ցեղասպանությունը վերապրածեր են կամ վերապրածների ժառանգներ, որոնց ստեղծագործություններից անմասն չեն մնացել համազգային ցավի գույները:
«PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» խորագրով ցուցադրությունը բաց է լինելու մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը, իսկ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրով ցուցադրությունը՝ 2025 թ. ապրիլի 15-ը: