19.05.2016
Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ այցելեցին Հայաստանում հույն համայնքի անդամները: Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանում Հունաստանի դեսպանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ուսանողներ և դպրոցականներ:
Հույն համայնքի նախագահն ու անդամները ծաղկեպսակ տեղադրեցին Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, այնուհետև անմար կրակի մոտ միասին հարգեցին Օսմանյան կայսրությունում զոհված մոտ կես միլիոն հույների և մեկուկես միլիոն հայերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդում հայ առաքելական եկեղեցու հոգևորականները հարյուր տարի առաջ անմեղ զոհվածների հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարեցին: