Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ


19.06.2024


Ս.թ հունիսի 3-ին և 4-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Վաշինգտոնի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ցեղապանության կոնվենցիայի հեռանկարները 75 տարի անց» [Perspectives on the Genocide Convention – 75 Years Later] խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ.Դադրյանի անվան hամեմտական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան ընդունելուց 75 տարի անց աշխարհը ականատես է լինում հանցագործությունների բազմաթիվ դրվագների: Չնայած ցեղասպանության կանխարգելման միջոցառումները մշակվել են, ցեղասպանության վտանգը պահպանվում է աշխարհի շատ երկրներում և տարածաշրջաններում:

Այս կարևոր տարելիցը հնարավորություն է տալիս գնահատելու ցեղասպանական գործողությունների կանխարգելման և պատժի գործում ձեռք բերված առաջընթացը, միևնույն ժամանակ հասկանալու հանցագործությունների բարդությունը և դրանց շարունակականությունը՝ չնայած գոյություն ունեցող միջազգային օրենքներին: Երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մասնավորապես հետևյալ հարցերը՝

Արդյո՞ք չարաշահվում է և արժեզրկվում ցեղասպանություն եզրույթը:
Ո՞ր համատեքստում է տերմինն արդարացված և ինչո՞ւ:
Ինչպե՞ս է հանցագործության նկարագրությունը օգնել միջազգային արդարադատությանը` կապված ցեղասպանության դրվագների հետապնդման հետ:
Ինչպե՞ս են սահմանման թերությունները ազդում այս հանցագործությունը կանխելու համաշխարհային ջանքերի վրա:
Ի՞նչ այլ մարտահրավերներ են ազդում վայրագության հանցագործությունների ժամանակին կանխարգելելու վրա:
Ինչպե՞ս կարող են ակադեմիական, դիվանագիտական և հանրային հատվածի համայնքները միասին աշխատել՝ շարունակելու ձգտել խաղաղության գալիք տասնամյակներում:
Ինչպե՞ս են հետազոտություններն ու կրթությունն նպաստում ցեղասպանության կանխարգելմանը և խաղաղ գոյակցությանը:

Սուրեն Մանուկյանը հանդես եկավ «Ակադեմիական հետազոտություն. որո՞նք են ցեղասպանագիտության առաջնահերթություններն այսօր» զեկույցով, որի ընթացքում ներկայացրեց գլոբալ միտումները և պահպանվող բացերը ցեղասպանությունների ուսումնասիրության ոլորտում:

Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանի միջազգային իրազեկման և ցեղասպանության կանխարգելման ոլորտում մասնագիտացած անձնակազմի հետ, որից հետո ծանոթացան թանգարանի ցուցադրությանը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am