19.09.2017
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Անմար կրակի մոտ հավաքված բոլոր ներկաները կատարեցին «Կիլիկիա» երգը:
Համաժողովի մասնակիցները Հիշողության պուրակում արծաթափայլ եղևնի տնկեցին: