19.03.2024
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Տիկին Արիսյանը շնորհավորեց Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Էդիտա Գզոյանն էլ շնորհակալություն հայտնեց դեսպան Արիսյանին ջերմ խոսքերի համար: Նրանք քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գաղափարներ ու ծրագրեր, որոնց իրականացմամբ էլ ավելի կամրապնդվեն ձևավորված հարաբերությունները: