Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ


20.04.2022


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: «Մենք հասկացանք, որ խնդիր կա ուսուցիչների համար, մեզ համար, մեթոդաբանության տեսանկյունից, և այս գիտաժողովը կոչված է անդրադառնալու այդ հարցերին: Հայաստանյան իրականության մեջ սա թերևս առաջին նման գիտաժողովն է: Արտերկրից ժամանած հեղինակավոր գիտնականների հետ քննարկումների միջոցով մենք ցանկանում են պատկերացում կազմել, թե ինչպես է դասավանդվում ցեղասպանությունների թեման օտար երկրներում` հայկական և ոչ հայկական միջավայրում` նկատի ունենալով այն փաստը, որ օտարերկրյա մասնագետները ներկայացնում են հիմնականում այն ազգերը, որոնք ևս տարբեր ժամանակներում ենթարկվել են ցեղասպանության»,- նշեց նա:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հանրակրթական հաստատություններում ցեղասպանության թեմայի դասավանդման մարտահրավերներին նվիրված գիտաժողովը այսօր առավել քան արդիական է։ Հուսանք, որ այս քննարկումը ուշացած չի լինելու, ավելին` լինելու է մի քննարկում, որը թույլ կտա մեզ ավելի պարզ պատկերացնել առարկայի դասավանդման լավագույն ռազմավարությունները մեր առջև այսօր կանգնած մարտահրավերի պայմաններում»,- իր խոսքում նշեց նա:

Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կազմակերպած «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որի նպատակն է ավելի քան մեկդարյա հեռավորությունից վեր հանել ու ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող շուրջ 2000 հայկական կրթօջախի երբեմնի բեղուն գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով: Այդ հաստատությունները, չնայած Օսմանյան կառավարության գործադրած շարունակ հետապնդումներին ու բռնություններին, ոչ միայն չեն դադարեցրել իրենց գործունեությունը, այլև տասնամյակներ շարունակ մեծ հաջողություններ են արձանագրել՝ զգալի ներդրում ունենալով կայսրության կրթության, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում:

Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը և ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը:

ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում նշեց. «Հայերը, չունենալով պետություն և անընդհատ գտնվելով օսմանյան հալածանքների ներքո, այնուամենայնիվ կարողացան կրթական զարգացած համակարգ ունենալ Օսմանյան կայսրությունում, ինչին ականատես կլինեք՝ տեսնելով մեր նոր ժամանակավոր ցուցադրությունը»:

Սեդա Պարսամյանը նշեց. «Ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում ավելի քան մեկդարյա հեռավորությունից պատկերացում կազմելու ոչ միայն տվյալ հաստատության գործունեության, դասավանդման մեթոդների, ուսուցչա-աշակերտական կազմի, դասավանդվող առարկաների և այլ հարցերի վերաբերյալ, այլ նաև վեր է հանում արևմտահայ դպրոցի, կրթական գործի կազմակերպման, կրթադաստիարակչական համակարգի հետ կապված բազմակողմանի հարցեր»:

Տասնվեց խորագրային պանելից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ երեք տասնյակ բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, դասագրքեր, դպրոցական պարագաներ, որոնք ձեռք են բերվել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքում գործող տարատեսակ հաստատությունների արխիվներից, թանգարաններից, գրադարաններից, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից: Ներկայացված բնօրինակ վկայականներում կարևոր տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող մեկ տասնյակից ավելի վկայագրերը, ինչպես նաև ուղեկցող փաստագրական հարուստ նյութը, որոնք փաստացի վկայություններն են Օսմանյան կայսրության հայկական վարժարանների երբեմնի գոյության:

Ցուցադրության մեջ իրենց վկայագրերով տեղ են գտել արևմտահայ այնպիսի հայտնի կրթօջախներ, ինչպիսիք են՝ Կարինի (Էրզրում) «Սանասարեան» (1881-1915 թթ.), Վանի «Երամեան» (1878-1915 թթ.), Վասպուրականի կեդրոնական/կենտրոնական (1881 թ.), Խարբերդի Ազգային կեդրոնական/կենտրոնական կամ Թլկատինցու (1887-1915 թթ.), Սեբաստիայի «Արամեան» (1895-1914 թթ.), Այնթապի ազգային «Հայկանուշեան» (1877-1915 թթ.), Կեսարիայի «Կյումշեան» (1826-1915 թթ.) և այլ վարժարաններ:

Ցուցադրության մեջ առանձին բաժին է նվիրված Կ.Պոլսի հայկական վարժարաններին, որոնցում ուսում են առել Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած արևմտահայ հայտնի մտավորականներ: Ավարտական վկայականներից մի քանիսը պատկանում են արևմտահայ հայտնի մտավորականներին՝ Ռուբեն Սևակ, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց (Մեծատուրյան), Թադեոս Մանկասարյան, Ռաֆայել Շիշմանյան:

Առանձին բաժնով ներկայացված են նաև կայսրության միսիոներական դպրոցները՝ «Արմենիա»՝ հետագայում՝ «Եփրատ» քոլեջը (1878-1915 թթ.) Խարբերդում, Այնթապի, Ադաբազարի «Հայուհեաց» բարձրագույն (1885-1915 թթ.) վարժարանը, Տարսոնի Սուրբ Պողոս ինստիտուտը (1888-1915 թթ.), Պարտիզակի բարձրագույն վարժարանը, Սեբաստիայի ուսուցչական ամերիկյան դպրոցը «Normal School»-ը (1880-1915 թթ.) և ուսուցչական քոլեջը (“Teachers’ College” 1912-1915 թթ.), որոնցում հայ աշակերտները զգալի թիվ են կազմել:

Ազգային կրթօջախներից բացի՝ հայերը մեծ թիվ էին կազմում նաև կայսերական պետական հաստատություններում, որոնցից մի քանիսի վկայականները ներկայացված են ցուցադրության մեջ:

Ժամանակավոր ցուցադրությունը և գիտաժողովը ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի կողմից:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am