Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍԵՅԵԴ ՄՈՀԱՄՄԱԴ ԱԼԻ ՋԱՄԱԼԶԱԴԵ - 125


20.10.2017


Jamalzadeh

Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ օտարերկրացիներ` դիվանագետներ, զինվորականներ, միսիոներներ, ճանապարհորդներ և այլք ակամայից դարձան Օսմանյան կայսրության հայ բնակչության բռնագաղթի ու բնաջնջման ականատեսները: Վերջիններիս հուշագրություններում պահպանվել են արժեքավոր տեղեկություններ արևմտահայության դեմ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության, բռնագաղթի ու զանգվածային կոտորածների կազմակերպման ու իրականացման մասին: Նրանցից էր պարսիկ արձակագիր Մոհամմադ Ալի Ջամալզադեն:

Ծնվել է 1892 թ. Իրանի Իսֆահան (Սպահան) քաղաքում իսլամական քարոզչի ընտանիքում: Ֆրանսիական քոլեջում ուսանելու նպատակով վաղ տարիքում մեկնել է Բեյրութ (1908), ապա՝ Ֆրանսիա (1910) և Շվեյցարիա, որտեղ ուսանել է Լոզանի համալսարանում, այնուհետև Բուրգունդիի համալսարանում (Դիժոն) ստացել իրավագիտության դոկտորի գիտական աստիճան: 1915-1930 թթ. ընթացքում Ջամալզադեն բնակվել է Բեռլինում, որտեղ թղթակցել է Բեռլինում թողարկվող պարսկալեզու ամսագրի, որոշ ժամանակ աշխատել իրանական դեսպանատանը, անդամակցել է է Գերմանիայի պարսիկ ազգայնականների միությանը և 1915 թ. Բաղդադում ստեղծել միության պարբերականը: Երբ բրիտանական զորքերը մոտենում են Բաղդադին, Ջամալզադեն շվեդ երկու սպայի հետ Բաղդադով և Հալեպով վերադառնում է Եվրոպա: Նրա ճանապարհն անցնում է Թուրքիայով, որի ընթացքում էլ նա վկան ու ականատեսն է դառնում օսմանյան կառավարության սանձազերծած հայերի զարհուրելի կոտորածների: Տեղահանված հայերի քարավանների ողբերգական վիճակի մասին նա անդրադառնում է «Սարգոզաշթ վա քարե Ջամալզադե» (Ջամալզադեի կյանքն ու գործունեությունը) գրքում: Տարիներ անց՝ 1971 թ. նա այդ մասին որոշ խմբագրումներով կրկին գրում է Ժնևում հրատարակած «Մոշահեդաթե շախսիե ման դար ջանգե ջահանիե ավվալ» (Իմ անձնական խորհրդածությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին) ակնարկում: Իր հուշերում Ջամալզադեն հաստատում է, որ իր վկայություններն իրական են և անձամբ այդ իրադարձությունների ականատեսն է եղել.«…Երեկոյան հասա մի գյուղ: Այդտեղ իջևանեցի մի անհրապույր սրճարանում: Հենց այդտեղ, այդ պահից սկսած ես ականատես եղա մի շարք դաժանաբարո տանջանքների ու խոշտանգումների, որոնք գործադրում էին թուրք զինվորները հայերի նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական տարիներին, և որի հետևանքը, ինչպես գիտեք, եղավ միլիոնավոր հայերի ջարդը»:

«Ճանապարհի համար սնունդ և ջրի կաշվե մեծ տիկ էինք վերցրել: Մեր երթուղին ացնում էր Եփրատի արևմտյան ափով: Քանի որ գետի ջուրը պղտոր էր, խմելու ջուր դրանով էինք վերցնում ... թուրքական կառավարությունը հայերին կոտորում էր և երբեմն էլ դիակները Եփրատը գցում: Գետի բերած մի քանի դիակ ես իմ աչքով եմ տեսել»:
Երբ սայլերով Հալեպից շարժվում են դեպի Ստամբուլ, ճանապարհի սկզբում հանդիպում են հայերի խմբերի, որոնց «քայլող մեռելների քարավան» է կոչում: Գրողի նկարագրությամբ` անհավատալի դաժանությամբ թուրք հեծյալ ժանդարմները հայերին քշում են դեպի մահ: Հարյուրավոր կանայք, երեխաներ և տղամարդիկ զենքի ու մտրակի հարվածների տակ ողբալով` ուժասպառ առաջ են շարժվում: «…Հենց առաջին իսկ իջևանից հանդիպեցինք հայերի բազմաթիվ խմբերի, որոնց սպառազեն հեծյալ թուրք ժանդարմները սարսափելի ձևով, որ նույնիսկ կարող է անհավատալի թվալ, քայլելով դեպի կործանում էին քշում: Սկզբում դա մեզ վրա շատ ուժեղ տպավորություն թողեց, սակայն հետզհետե սովորեցինք դրան և նույնիսկ աշխատում էինք չնայել և իսկապես հնարավոր էլ չէր նայել: Հարյուրավոր հայ տղամարդկանց և կանանց ու երեխաների, որոնք արդեն անզոր էին քայլելու, մտրակի ու զենքի ուժով հետիոտն ու անզոր, անխնա քշում էին առաջ:

Տղամարդկանց մեջ երիտասարդներ չկային: Նրանց ուղարկել էին ռազմաճակատ կամ կասկածելով, որ կարող են միանալ ռուսական բանակին, կոտորել էին:

Հայ աղջիկները թուրքի կամ արաբի ձեռք չընկնելու վախից սափրել էին գլուխները: Խմբից ետ մնացողը, ինչ էլ որ լիներ դրա պատճառը` հոգնածություն, ուժասպառություն կամ բնական պահանջի անհրաժեշտություն, միևնույն էր, տեղն ու տեղը սպանվում էր: Հարազատների լացն ու կոծն անօգուտ էր: Երկու-երեք թուրք ժանդարմ մտրակի հարվածներով ոչխարի հոտի նման նրանց առաջ էին քշում: Ժամանակ առ ժամանակ ճանապարհի եզրերին արդեն մահացած կամ հոգին ավանդող հայերի էինք հանդիպում…»


Հալեպում իջևանում են «Պրինց» կոչվող մի հյուրանոցում, որի տերը ևս հայ է: Նույն օրերին այդ հյուրանոցում է իջևանում նաև Ջեմալ փաշան: Հայը նրանց խնդրում է միջնորդել Ջեմալի մոտ, որ իրեն չաքսորեն, սակայն դա էլ չի օգնում, և մի քանի օր հետո տեղեկանում են, որ հյուրանոցի տիրոջն աքսորել են Բեյրութի կողմերը, որտեղ գրողի խոսքերով` թուրքերը մեծ սպանդանոց էին սարքել: « …Զարհուրելի օրեր անցկացրինք, որոնք հիշողությանս մեջ մնացել են որպես մղձավանջային օրեր, մղձավանջ, որը ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով պատում է ողջ էությունս, անհանգստացնում և տառապանք է պատճառում ինձ»:

«Հետագայում, երբ տեղափոխվեցի Ժնև և մշտական բնակություն հաստատեցի այնտեղ, տեղեկացա, որ դեռևս այն ժամանակ, երբ միլիոնավոր հայեր Թուրքիայում տառապալից օրեր էին անցկացնում, գնդակահարվում կամ անմարդաբնակ անապատներում սովամահ էին լինում, Կարմիր խաչի օգնությամբ որոշ շվեյցարացի ընտանիքներ որբացած հայ երեխաներին Շվեյցարիա էին բերում, և նրանցից շատերը նույնիսկ որդեգրում էին այդ երեխաներին` հանձն առնելով նրանց ուսման և դաստիարակության հարցերը:

Եվ այսօր հենց միայն Ժնևում այդ դաժան ճակատագրից փրկված բազմաթիվ հայեր կան, որոնք ներկայումս ճանաչված վիրաբույժներ, ինժեներներ և ճարտարապետներ են: Այո՛, դա է իսկական հումանիզմը: Տա Աստված, որ մարդ արարածը օժտված լինի խղճով և առողջ բանականությամբ և մշտապես այս ուղիով առաջ շարժվի:

Ժնև, 1972թ. մայիս
Սեյեդ Մոհամմադ Ալի Ջամալզադե»:

Հատված «Իմ անձնական խորհրդածությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» ակնարկից:

Մոհամմադ Ալի Ջամալզեդն մահացել է 1997 թ. Ժնևում:




«Սարգոզաշթ վա քարե Ջամալզադե»(Ջամալզադեի կյանքն ու գործունեությունը), Թեհրան, 1963 թ.




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am