20.11.2014
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցլեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Յանակիս Օմիրուն ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Կիպրոսից ժամանած հյուրերը եղան նաև ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: