Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

ԱՆԺԵԼԱ ԹԵՎԵՔԵԼՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄՈՐԱԿԱՆ ՏԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ

#transferyourmemory

21.04.2020


Աննա Նշանի Սերոբյանը ծնվել է 1909 թ. Սամսոն քաղաքում: Եղել են երկու երեխա: Երբ սկսվում է բռնագաղթը, Աննան լինում է 6 տարեկան: Աքսորի ճանապարհին իրենց հետ են եղել մայրը`Մարիամը, եղբայրը` երկու տարեկան Գրիգորը և հորաքույրը`Վերժինեն: Գաղթի ճանապարհին մայրը, իմանալով, որ քրդական վայրենի հրոսակներ են մոտենում, երեխայի շորերի մեջ փաթաթում է իրենց ոսկիները և հորաքրոջը զգուշացնում ուշադիր լինել և հիշել, թե որտեղ են ոսկիները: Թուրք ոստիկաններից մեկը, որ հայերեն հասկանում է, գալիս է առևանգում երեխային, հանում շորերը, վերցնում ողջ ոսկին և երեխային նետում Եփրատ գետը:

Մայրը` Մարիամը, խելագարվում է տեսնելով այդ ամենը, նա այլևս չի շարունակում ճանապարհը: Հորաքույրը իր հետ վերցնում է Աննային և անցնում շատ դժվարին ճանապարհ: Քանի որ հորաքրոջ վիճակը գնալով վատանում է, նա Աննային հանձնում է ամերիկյան որբանոց: Աննան պատմում էր, որ որբանոցը գտնվում էր քաղաքից դուրս և թուրքերը, իմանալով, որ որբանոցում կան բազմաթիվ հայ որբեր, մի առավոտ փորձում են հրկիզել այն: Որբանոցում գտնվող երեք երեխաների, ովքեր ավելի մեծ էին մյուսներից՝ մոտ 13-14 տարեկան, հագցնում են տղամարդու շորեր և ձի նստեցնելով հրահանգում են շտապել ֆիդայինների մոտ: Աննա տատիկն ասում էր, որ երեխաներին բարձրացնում էին երկրորդ հարկ քանի որ կրակն արդեն բավականին թեժ էր, շուտով ֆիդայիններն օգնության են հասնում` փրկելով հայ որբերին: Դրանից հետո ամերիկացիները որբանոցը տեղափոխում են քաղաք և ավելի լավ պայմաններ են ստեղծում երեխաների համար: Որբանոցում սովորեցրել են հայերեն կարդալ-գրել, ձեռագործություն: Որոշ ժամանակ անց երեխաներին տեղափոխում են Բուլղարիա`Պլովդիվ: Աննա տատիկին որբանոցում հանձնում են Կ. Պոլսում տպագրված Աստվածաշունչ, որի վրա ձեռքով գրված է 1909: Բուլղարիայում Աննային որդեգրում է ճանաչված մեծահարուստ Թութունջյան ընտանիքը: Աղջկան տալիս են ուսման , շատ լավ են պահում երեխային: 17 տարեկանում Աննան նշանվում է հայազգի Սերոբ Թոմաջյանի հետ: Այնտեղ նրանք ունենում են չորս երեխա: 1946 թ. ընտանիքով տեղափոխվում են Գյումրի: Աննան իր հետ տեղափոխում է նաև մասունք դարձած Աստվածաշունչն` իր միակ հիշողությունը դառը և ցավալի օրերից: Աննան այն վերապրողներից էր, որ անընդհատ սիրում էր խոսել ցեղասպանությունից, գաղթի ճանապարհից: Միշտ երեխաներին և թոռներին պատմում էր, որ այս Աստվածաշունչն ունի մեծ զորություն, երբ երեխաներից մեկը հիվանդանում էր, նա շտապում էր Աստվածաշունչը դնել երեխայի կողքին և, իրոք, շատ արագ հիվանդը լավանում էր: Տարիներ անց հարևաններից մեկն իմանում է այդ Սուրբ գրքի մասին, գալիս է խնդրում Աննա տատիկից Աստվածաշունչը, քանի որ ծանր հիվանդ ունեին: Աննան տալիս է Սուրբ գիրքը և հրահանգում է՝ շատ արագ վերադարձնել այն: Մի քանի օր անց Աննա տատիկն անկողնային հիվանդանում է, երեխաներին ասում է, որ գնան Աստվածաշունչը վերցնեն: Աղջիկը հարևանից խնդրում է հետ տալ իրենց Աստվածաշունչը, սակայն չարամիտ կինը ասում է, որ ինքը վերադարձրել է գիրքը Աննային և այն իրեն պետք չի: Աննան մի քանի օր անց մահանում է և գիրքն այդպես էլ մնում է հարևանի տանը: 35 տարի անց Աննայի աղջիկը` Վերժինը անցնում էր իրենց փողոցով, հանկարծ մոտ 50 տարեկան հարևանը, կանգնեցնում է և նրան տալիս Աստվածաշունչը՝ասելով, որ սա ձեր գիրքն է: Սկզբում տատիկս չի հավատում տեսածին, բացում է Աստվածաշունչը և չկարողանալով զսպել իրեն արտասվում է: Հարևանի տղան ներողություն է խնդրում Վերժինից ասելով, որ այս Աստվածաշունչը մերը չէր, մայրս թույլ չէր տալիս, որ հանձնեմ Ձեզ, հիմա մայրս մահացել է, Ձեզ էի փնտրում, որ տամ:

Երկար բաժանումից հետո Աստվածաշունչը նորից վերադարձավ իր տիրոջ ժառանգների մոտ:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am