Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» ժամանակավոր ցուցադրության բացումը


21.04.2021


Ս. թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենության ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գիտահետազոտական, գիտակրթական, գիտացուցադրական աշխատանքներն ու դրանց հիմնական արդյունքները:

ՀՑԹԻ միջազգային համագործակցության և նախորդ տարվա ընթացքում ՀՑԹԻ-ին արված նվիրատվությունների մասին խոսեց ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանից և արտերկրից թանգարան կատարած այցելություններին:

Ասուլիսին հաջորդեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը և ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը: ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանությունը վերապրողների պատմությունները պարբերաբար վեր հանելու, տարբեր ուսումնասիրությունների կողքին նաև անհատական պատմությունների լուսաբանման կարևորության հարցը:

Ցուցադրության կազմակերպման համադրողը՝ Սեդա Պարսամյանը ցուցադրության կազմակերպումը հնարավոր դարձնելու համար շնորհակալություն հայտնեց վերապրածների ժառանգներին՝ իրենց ընտանեկան պատմություններով և փրկված-պահպանված մասունքներով կիսվելու համար:

Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Տասնյոթ հիմնական խորագրերի և ուղեկցող բնօրինակ բացառիկ նյութերի (լուսանկարներ, ընտանեկան մասունքներ, փաստաթղթեր, ձեռագիր հուշեր և այլն) միջոցով ներկայացվում են Հայոց ցեղասպանությունը ծանր կորուստներով վերապրած երեք տասնյակից ավելի ընտանիքների, գերդաստանների պատմություններ: Ցուցադրության մեջ ներկայացվում են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններից:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ից, Կիպրոսից, Արգենտինայից, Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած, ինչպես նաև Հայաստանում հաստատված վերապրողների ժառանգները, ովքեր անձամբ ներկայացրեցին իրենց ընտանիքների պատմությունները: Ցուցադրության բացմանը զուգահեռ տեղի ունեցավ ներկայացվող ընտանիքներից մեկի՝ մալաթիացի Թևեքելյան ընտանիքի պատմությանը նվիրված գրքի շնորհանդեսը:

Միջոցառման ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին վերապրողների ժառանգներին:


Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը:

Մուտքն ազատ է:



ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին













































ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am