22.05.2014
Հայոց ցեղասապանության թանգարանն ընգրկվել է ռուսական Forbes-ի 9 հիշատակի թանգարանների ցանկում, որոնք պետք է այցելի յուրաքանչյուրը:
Շարքը նվիրված է մայիսի 21-ին Նյու-Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված թանգարանի բացմանը:
«Պետք է հիշել» վերնագրված ցանկում ներառված են նաև Հոլոքոստի թանգարանը Երուսաղեմում (Յադ Վաշեմ), Խաղաղության հուշահամալիր-թանգարանը Հիրոսիմայում (Ճապոնիա), ԳՈՒԼԱԳ-ի թանգարան Մոսկվայում, 20-րդ դարի խոշորագույն աղետի՝ Չեռնոբիլի թանգարանը Կիևում, Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգում գտնվող Ապարտեիդի թանգարանը, որը նվիրված է երկրում 1948 - 1994թթ. անցկացվող ռասայական խտրականության քաղաքականությանը և այլն:
Հայոց վեղասպանության թանգարանն իր դռները բացեց 1995 թվականին` Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին:
Այժմ թանգարանում ընթանում են հիմնավերանորոգման և նոր ցուցադրության պատրաստման աշխատանքները:
2015 թվականի ապրիլին թանգարանը կվերաբացվի ու կներկայանա նոր ցուցադրությամբ: