Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՈՒՇԵՐ ԵՂԵՌՆԻՑ. ԿՅԱՆՔԸ ԵԱՂՈՒԲՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՑ. ՍԵԲԱՍՏԻԱ
Քարավանի միակ վերապրողը…


22.06.2022


Հայոց ցեղասպանությունը վերապրած Հայկանուշ Պետրոսի Եաղուբյանի «Հուշեր Եղեռնից. կյանքը Եաղուբյան ընտանիքից. Սեբաստիա հուշագրությունը նույնպես պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերում: Ծնունդով սեբաստացի Հայկանուշի հուշերը գրի է առել նրա դուստրը՝ Ալիսա Համբարձումի Գաբրիելյանը մոր պատմածների հիման վրա: Հուշագրությունը նման է օրագրության՝ չնայած ամսաթվերի փոխարեն նշված են առաջին, երկրորդ ու հաջորդաբար մինչև 16-րդ օրերը:

Հայոց ցեղասպանության վերապրող-ականատեսը նկարագրել է իր ապրումները, դեպքերն ու իրադարձությունները: Այն աղբյուրագիտական տեսանկյունից բավականաչափ հետաքրքրական է՝ հիմնականում աքսորի ճանապարհի դժվարությունների մանրամասներով, որոնք գալիս են լրացնելու և վերահաստատելու բազմահազար հայ վերապրողների վկայությունները, ըստ որոնց թուրքական իշխանությունները ծրագրված քայլերով իրականացնում էին Հայոց ցեղասպանությունը:

Հայկանուշ Եաղուբյանը ծնվել է 1899 թ. դեկտեմբերին: Հուշագիրը նորածին երեխա է եղել, երբ թուրքերը հրաման են տվել սրի քաշել սեբաստահայությանը: Պապիկի ծանոթ հարևան թուրքը տատիկի ոսկե գոտու և ոսկեշար գլխազարդի դիմաց համաձայնել է իր տանը թաքստոց տալ նրանց։ Երեք օր սոված պահելուց հետո, երբ վտանգն անցել է, նրանց դուրս է արել իր տնից։

Հետաքրքրական են հեղինակի՝ դպրոց գնալու պատմությունը, երբ թուրք տղաները հայ երեխաների վրա հարձակվում էին, ծեծում, գրքերը վերցնում ու պատառոտում։

Հեղինակն առանձին ներկայացնում է 1915 թ. հուշերը, երբ տարածված խոլերայից գաղթը դեռ չսկսած մահանում են հայրն ու 18-ամյա եղբայրը:

Հեղինակը հիշում է, որ չորրորդ դասարանն արդեն ավարտել էր, երբ քաղաքում լուրեր են տարածվում, որ թուրքերը պետք է աքսորեն հայերին: Հեղինակը հիշում է, որ մեկ ամսում քաղաքում տղամարդ չէր մնացել, քանի որ բոլորին թուրքերը սպանել էին, ինչպես նաև նշում է, որ իրենց տան առջևի առվով արյուն էր հոսում: Այդ ժամանակ Հայկանուշն ուխտում է, որ ծննդավայր վերադառնալուց հետո այդ առվից պիտի անպայման ջուր խմի, բայց, ավա՜ղ…

Հեղինակը 1915 թ. բռնագաղթի պատմությունները ներկայացնում է առանձին օրերով։

Առաջին օրվա դեպքերը սկսում են, երբ թուրքերը սայլերը կանգնեցնում են դռան դիմաց՝ հայտարարելով, որ իրենց հետ միայն հագուստ վերցնեն, քանի որ երեք օր հետո վերադառնալու են: Թուրքերը բռնությամբ ժողովրդին դուրս են հանում քաղաքից, երեկոյան սայլերը վերադառնում են, իսկ իրենք մնում են միայնակ:

Երկրորդ օրվա դեպքերի մեջ նշում է, թե ինչպես են սկսում քայլել դեպի անհայտություն, բոլորին ստիպում էին անընդմեջ քայլել, կանանց ստիպում էին մերկանալ։

Երրորդ օրը սովն արդեն անտանելի է դառնում, մորաքույրն իր մեկ տարեկան երեխային ստիպված էր ճանապարհին թողնել, քանի որ անկարող էր այլևս նրան պահել։

Չորրորդ օրը մորաքրոջ երեք տարեկան երեխան ծարավից մահանում է, ու բոլորը փառք են տալիս, որ թուրքի ձեռք չընկավ։

Հինգերորդ օրը մայրն այլևս ուժ չի ունենում քայլելու ու խորհուրդ է տալիս աղջիկներին զգույշ լինել, որ թուրքերն իրենց չառևանգեն։

Վեցերորդ օրը երկու քույր շարունակում են քայլել կանանց ու երեխաների հետ գաղթի ճանապարհով։

Յոթերորդ օրը նկարագրում է, թե ինչպես էին երիտասարդ աղջիկներն իրենց նետում Եփրատ գետը։

Ութերորդ օրը մի թուրք ուզում է քրոջն առևանգել, սակայն նա ընդդիմանում է: Աղմուկ է բարձրանում և քարավանին ուղեկցող թուրք ոստիկանը միջամտում է, որի արդյունքում քույրը ատրճանակով ճակատին վիրավորում է ստանում։

Իններորդ օր՝ ջրհորի են հանդիպում, փորձում են ջրհորը նետվել ու ինքնասպան լինել, բայց չի ստացվում, քանի որ այն խորը չէր։

Տասներորդ օր՝ քրոջ ճակատի վերքը խորանում է, որի պատճառով էլ մահանում է։

Տասնմեկերորդ օրվա իրադարձություններում հիշում է, որ բոլորի ներկայությամբ մի հղի կնոջ արգանդից հանում են երեխային ու դեն նետում։

Հաջորդ տասներկուերորդ և տասներեքերորդ օրերին Հայկանուշը քայլում է՝ ականատես լինելով բազմաթիվ դաժանությունների։

Տասնչորսերորդ օրը հազիվ չորեքթաթ հասնում են մի խրճիթի, որտեղ իր հետ քայլող վերջին ծեր կինը մահանում է:

Տասնհինգերորդ օրը մի թուրք է հանդիպում նրան, իր տուն տանում, առաջարկում իր հետն ամուսնանալ: Գիշերում է թուրքի տանը:

Տասնվեցերորդ օրն ուղարկում են ջրհորից ջուր բերելու, պարզվում է, որ Ուրֆա է հասել: Աղբյուրի մոտ հանդիպում է մի հղի կնոջ, ով առաջարկում է իր ապագա երեխային խնամել։ Հայկանուշը համաձայնում է ու յոթ տարի խնամում է այդ երեխային:

1922 թ., երբ հավաքագրում էին մուսուլմանների տներում գտնվող հայ կանանց ու աղջիկներին, Հայկանուշը դիմում է գերմանական կողմի օգնությանը և նրանց աջակցությամբ տեղափոխվում է Հալեպ, որտեղ էլ ամուսնանում և ընտանիք է կազմում։

Խորհրդանշական է Հայկանուշի՝ իր հետ Հայաստան բերված թասը, որի մասին վկայում է դուստրը: Նա միշտ հետը թաս է ունեցել, որ ջուր վերցնի ու մառլա, որ ջուր տեսնելիս դրանով հավաքեն, քամեն, նոր խմեն։

Հայկանուշ Եաղուբյանի հուշագրությունն առանձնահատուկ է իր օրագրային ոճով, հեղինակը դեպքերը ներկայացնում է հստակ ու հակիրճ: Այն սեբաստահայության անցած ճանապարհի, մասնավորապես՝ նրանց քարավանի միակ վերապրողի վկայությունն է:

5-րդ օր.
Նորից սոված ծարավ ոտաբոբիկ, մերկ քալէ հա քալէ, վազէ հա վազէ, հանկարծ հետ մնաս կտան կսպաննեն, տատիկս էլ չի կարողանում քայլի, ճանապարհին մի փոս տեղ նստում է ու աղջիկներին ասում է դուք գնացէք, ես չէմ կարող քայլել, ու ասում է՝ աղջիկներին թուրքի ձեռք չընկնէք կը փախչեք։
Թուրքերը մորաքույրիս մազէրից քաշում տանում էն որ բռնաբարեն. տատիկս ժեշտի կտոր է գտնում մի կերպ մազերը կտրում է որ թուրքերը մազէրից չքաշէն ու փախցնեն. այդպէս 5-րդ օրը մնում են 2 քոյր։




Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ հիմնադրամի գիտական քարտուղար, պ.գ.թ.






Սեբաստիայի համայնապատկեր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Փոստային բացիկ. Սեբաստիա
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Ուրֆայի համայնապատկեր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am