Սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ՀՑԹԻ և «ՄԻԱՍԻՆ» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ մատուցվեց պատարագ և կայացավ բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների:
Բազմամարդ երթը, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր վերելքն սկսել է «Մեր եկեղեցին մեզ մի տվեք պարտքով», «Թուրքիա, կատարիր քո միջազգային պարտավորությունները» ցուցապաստառներով և «ամոթ» բացականչություններով։
Ծիծեռնակաբերդում պատարագը մատուցվել է Վանի Սուրբ Խաչ եկեղեցում ընթացող պատարագի հետ միաժամանակ։