22.10.2014
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի երկրորդ հատորը: Հանդեսի երկրորդ հատորում զետեղված են Ցեղասպանության պատմությանը, սոցիոլոգիային, հոգեբանությանը, իրավունքին, թանգարանագիտությանը, լեզվաբանությանը վերաբերող հոդվածներ:
Հատորի խմբագրականում Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հայեցակարգային մոտեցումները:
Ինչպես արդեն նշել ենք, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սկսել է «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի թողարկումը: Այս հանդեսում զետեղվելիք նյութերն անդրադառնալուն են Հայոց ցեղասպանության պատմության, պատմագրության, ինչպես նաև այս թեմային առնչվող մյուս հիմնախնդիրների ու ասպեկտների լիարժեք ու համապարփակ ուսումնասիրությանը:
Հաջորդաբար թողարկվող այս հանդեսը թեմատիկ առումով անդրադառնում է բացառապես ցեղասպանագիտությանը՝ ներառելով ցեղասպանության աղբյուրագիտություն, պատմություն, պատմագրություն, համեմատական և թեմային առնչվող մյուս ասպեկտների ուսումնասիրություններ:
Հանդեսի համար հոդվածներ պատրաստելու և ուղարկելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով`
http://genocide-museum.am/arm/Journal-of-Genocide-Studies.php