23.05.2024
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի 16 մայիսի N 701 – Ն որոշման:
Դիմումներն ընդունվում են մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ը:
Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
• բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
• օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ):
Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝
անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը.
ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիԷՖ)՝ 200 միավորը.
գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
• ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
• ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
• քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):