23.10.2014
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի, պատգամավոր Ռուզան Մուրադյանի և ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:։
Հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ժամանած պատվիրակության անդամները այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: