23.12.2016
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ու կոմիտեի անդամները, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Լեոնիդ Կալաշնիկովն ու երևանյան չորրորդ համատեղ նիստի մասնակիցները ՌԴ Պետական դումայի անունից ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի պատմական դրվագներին, փաստերին և իրողություններին: