24.04.10
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ամեն տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր Հայաստանից և սփյուռքից, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II, խորհրդարանի և կառավարության անդամները, առաջին այցելուների շարքերում էին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը կատարեց հոգեհանգստյան արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
ՀՀ Նախագահը և պետական պաշտոնյաները այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան “Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի առաջին էջերին” ժամանակավոր ցուցադրությանը:
Այցելուների հոսքը դեպի անմար կրակ չի դադարում: