24.04.2024
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների խումբը, այդ թվում «The Independent», «The Guardian», «The Telegraph», «The Critic», «UnHerd», «Adam Smith Institute» լրատվականներից, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպում ունեցան տնօրեն Էդիտա Գզոյանի հետ: Հանդիպման ընթացքում լրագրողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ՀՑԹԻ տնօրենին, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծմանը, ՀՑԹԻ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստգրման և իրավունքի տեսանկյունից հարցի արծարծման մեջ Մեծ Բրիտանիայի դերակատարությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հարցեր եղան նաև Արցախի բռնի հայաթափման, այն որպես ցեղասպանություն որակելու հայ ժողովրդի ընկալումների մասին:
Լրագրողները ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Մինչ հանդիպումը լրագրողները շրջել էին Հայոց ցեղասպանության թանգարանում: