24.04.2024
Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Նրանք շրջայց կատարեցին և ծանոթացան մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ցուցադրությանը:
Այցի ավարտին պատվիրակության անդամները նաև գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում: