24.10.2017
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց եղեռնի անմեղ զոհերի հուշարձանին:
ՌԴ վարչապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակությանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Գևորգ Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը:
ՌԴ վարչապետը շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց իր նախորդ այցելությունների ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին: