24.12.2017
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվեց հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով: Հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից:
Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ:
Նորահայտ բնօրինակ այս լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին: