Սառա Քորնինգը ծնվել է 1872թ. Յարմութից (հարավ-արևելյան Կանադա) 8 կմ հեռավարության վրա գտնվող Չեգոգին փոքրիկ քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) նա անդամագրվել է ամերիկյան Կարմիր խաչին և որպես կամավոր` ուղևորվել Օսմանյան կայսրություն` օգնության ձեռք մեկնելու թուրքական կոտորածներց մազապուրծ բազմաթիվ հայ փախտականներին և որբերին: Այդ օրերին կանադական մամուլը (Toronto World, The Halifax Herald, La Presse և այլն) բազմիցս անդրադարձել էր հայկական կոտորածներին:
1922թ. անդամագրվելով Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությանը` Սառան մեկնում է Զմյուռնիա:
1922թ. սեպտեմբերին քեմալական զորքերը ներխուժում են Զմյուռնիա, որը հիմնականում բնակեցված էր փախստականներով: Սառան հիշում է. «Տարածքը լցված էր բազմաթիվ հիվանդ գաղթականներով և մենք նրանց խնամելու համար կլինիկա բացեցինք, բայց այն շուտով զինվորականները փակեցին»:
Այդ ժամանակ քաղաքում էին գտնվում ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլև այստեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում որբերը: Սեպտեմբերի 13-ին քեմալականները հրդեհեցին «գյավուր Իզմիրը», որին զոհ գնաց 100 000-150 000 քրիստոնյա բնակչություն: Քաղաքում մեծ խուճապ բարձրացավ. հրդեհից փրկված քրիստոնյաները ապաստան էին որոնում եվրոպական և ամերիկյան հյուպատոսարաններում: Դեպի ծով նրանց տարհանումն իրականացնում էին միջազգային հումանիտար կազմակերպությունները` Կարմիր խաչը, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցը և այլն:
Հայտնվելով իրադարձություների կիզակետում` Սառա Քորնինգը գերմարդկային ջանքերի շնորհիվ Զմյուռնիայում հավաքագրում է հիմնականում իգական սեռի մինչև 12 տարեկան շուրջ 5000 հայ, նաև հույն երեխաներ, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխում են Հունաստան: Այստեղ նա հիմնում է որբանոց` իր սաներին կրթելով և դաստիարակելով որպես իրական քրիստոնյաների:
1923թ. Հունաստանի Գևորգ 2-րդ թագավորը նրան պաշտոնապես հրավիրելով թագավորական պալատ` պարգևատրեց «Փրկչի արծաթե խաչ» շքանշանով (Հունաստանի պետական բարձրագույն պարգևով): Այս շքանշանով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ կատարած հատուկ ծառայությունների համար հույն զինվորական և քաղաքացիական անձինք, նաև Հունաստանի համար հատուկ ծառայություններ մատուցած օտարերկացիները:
1924թ. նա մեկնում է Թուրքիա` զբաղվելով ուսուցչական գործունեությամբ: Թոշակի անցնելով` Սառա Քորնինգը վերադարձավ Չեգոգին` հայրենի բնակավայր, որտեղ ապրեց մինչև կյանքի վերջը` 1969թ.: Նա մահացավ 97 տարկան հասակում` իր կյանքը նվիրելով երեխաներին կրթելու և դաստիարակելու գործին: Նրա տապանաքարին փորագրված է՝
ապրեց ուրիշներին ծառայելու համար:
Սառա Քորնինգի իրականացրած մարդասիրական գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ պահպանվում են Յարմութի տարածքային թանգարանում և Քորնինգների ընտանեկան արխիվում:
Սառան հայ որբերի հետ Զմյուռնիայի աղետից հետո նավի վրա, 1922թ.
Թուրքական կոտորածներից փրկվածներն ամերիկյան նավի վրա, սեպտեմբեր, 1922թ.
ՀՑԹԻ հավաքածու
Զմյուռնիայի քրիստոնյա բնակչությունը փորձում է փրկվել նավերի միջոցով, այնժամ, երբ թուրքական զորաջոկատները քաղաքը հրի ճարակ են դարձնում:
Le Pelerin. հոկտեմբերի 8, 1922 թ.
ՀՑԹԻ հավաքածու
1920-ականներին Սառա Քորնինգի կողմից փրկված հայ որբեր
Յարմութի տարածքային թանգարան
Սառան իր կոլեգաների և որբ աղջնակների հետ Օրոփոսում (Հունաստան)
Յարմութի տարածքային թանգարան
Սառա Քորնինգի հիշատակին նվիրված ցուցադրություն
Յարմութի տարածքային թանգարան
Սառա Քորնինգի իրերի ցուցադրություն
Յարմութի տարածքային թանգարան
Սառա Քորնինգի գերեզմանը, Չեգոգին