Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԸՄԲՈՍՏ ՀՈԳԻՆ. ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ
Հարցազրույց Միսաք Մանուշյանի զարմուհիների հետ


25.03.2025


«Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակում Հայաստան էին ժամանել նաև Միսաք Մանուշյանի զարմուհիները՝ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները: Նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ․ Մանուշյանների հետ հարցազրույց վարեց Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող Թեհմինե Մարտոյանը։

Մանուշյան քույրերը պատմում են, որ Միսաք Մանուշյանի հայրը՝ Գևորգը, զոհվել է Ուրֆայի հերոսամարտի ժամանակ, որի մասնակիցներից է եղել. Հայկ, Կարապետ և Միսաք եղբայրները մորը՝ Վարդուհուն, և քրոջը կորցրել են տեղահանության ճանապարհին: Եղբայրները հայտնվել են տարբեր տներում և ճաշակել որբության դառը պտուղները:

Միսաքը որոշ ժամանակ ապրել է քրդի տանը և զբաղվել հովվությամբ: Հայկը՝ ընտանիքի ավագ եղբայրը, տեղեկանալով Միսաքի գտնվելու վայրի մասին, փախցրել է նրան, քանի որ քուրդն ինքնակամ բաց չի թողել: Հետագայում Միսաքն ու Կարապետը տեղափոխվել են Լիբանան, Հայկը՝ Սիրիա:

Կարապետը որբանոցից դուրս գալուց հետո առաջինն է հաստատվել Ֆրանսիայում․ 1924-ի սեպտեմբերին նրան է միացել Միսաքը։ 1925-ին եղբայրները դիմավորել են Հայկին, մեկ տարի անց՝ Հայկի կնոջը՝ Մարիամին, և ավագ որդուն՝ Գևորգին։ Եղբայրները, միավորվելով Ֆրանսիայում, շուրջ 11 տարի ապրել են միասին (1925-1936): Ընտանիքի վերամիավորման մասին է Միսաքի օրագրային հետևյալ գրառումը. «Արևը փայլում է Մանուշյան ընտանիքի վրա»:

1936 թ. Հայկ Մանուշյանը կնոջ և երեք երեխաների հետ հայրենադարձվել է, երեք տարի անց՝ 1939-ին, մահացել: Մարիամ տատն ապրել է մինչև 1978 թ.: Հայաստանում Մանուշյանները հաստատվել են Նուբարաշենում (18-րդ փողոց, 4-րդ տուն): Քույրերը պատմում են, որ Միսաք Մանուշյանի ծննդյան թիվը ներկայացված է 1906, սակայն իրականում 1909-ին է ծնվել. տարեթիվը փոխել է Ֆրանսիայում՝ աշխատանքի անցնելու համար:

«Միսաքը,— պատմում են քույրերը,— մեր ընտանիքի անդամն էր: Հետո պետք է զարմանայինք, երբ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում հայտնաբերեինք Միսաքի նկարը, որ մեր տան պատին փակցված հենց նույն նկարից էր: Մեր տան պատին կախված էր նաև երեք եղբայրների լուսանկարը. հետո հասկացանք, որ դիմանկարները հավաքված են»:

Մանուշյան քույրերն ասում են, որ եղբայրները կապված են եղել իրենց մորը՝ Վարդուհուն. քրոջ մասին տեղեկություն գտնել այդպես էլ չի հաջողվել: Միսաքը բնության խենթ սիրահար է եղել: Պատահական չէ, որ Լիոնի մերձակայքում երբ մի հովվի է հանդիպել, հարցրել է. «Կարելի՞ է՝ ոչխարներն արածեցնեմ»:

2001-ից Հայկ Մանուշյանի շառավիղները հաստատվել են Լիոնում: Լուիզայի և Հասմիկի համար Մանուշյան ազգանունը մեծ պատասխանատվություն է: Արժանապատվությամբ կրելով՝ սերունդներին փոխանցում են ոչ միայն իրենց ազգանունը, այլև Միսաքի և ընտանիքի պատմությունը՝ փայլուն հայերենով:

Նկարում՝ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, 2025 թ.






Լուիզա և Հասմիկ Մանուշյանները Պանթեոնում


Հայկ, Կարապետ և Միսաք եղբայրները


Ձախից՝ Միսաք Մանուշյանի եղբայրը՝ Հայկը, ավագ որդին՝ Գևորգը, կենտրոնում՝ Մանուշյանի կինը՝ Մարիամը՝ գրկին Մարիամի քրոջ դուստրը,
Մարիամից աջ՝ դուստրը՝ Նվարդը, ձախ՝ կրտսեր որդին՝ Կարպիսը (Լուիզայի և Հասմիկի պապիկը)


Միսակ Մանուշյանը (Լուիզայի և Հասմիկի հայրը) Պանթեոնում արարողությունից առաջ


Մանուշյան ընտանիքը վերահուղարկավորության արարողության ավարտին Պանթեոնում
Ձախից՝ Լուիզան, դուստրը՝ Անին, թիկունքում՝ Հասմիկի ամուսինը՝ Ֆրեդերիկը, Հասմիկը որդու՝ Սևանի հետ, Կարպիս Մանուշյանի (Լուիզայի և Հասմիկի եղբայրը) կինը՝ Մարին, Կարպիսը,
Միսակ Մանուշյանը (Լուիզայի, Հասմիկի և Կարպիսի հայրը), Լուիզայի որդին՝ Ներսեսը, Մարիամը (Լուիզայի, Հասմիկի և Կարպիսի մայրը)






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am