25.11.2015
Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պարոն Գաշիչը պատվիրակության անդամների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին:
Բրատիսլավ Գաշիչը և պատվիրակությունը շրջել են թանգարանի սրահներում, ծանոթացել Հայոց ցեղասպանության պատմության փաստերին ու վկայություններին:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Բրատիսլավ Գաշիչին է նվիրել ՀՑԹԻ հրատարակություններից:
Սերբիայի պաշտպանության նախարարը գրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում: