26.02.2021
XX-XXI դարերում Նախիջևանում, Ադրբեջանի հայաբնակ վայրերում և Արցախում հայերի դեմ իրականացված զանգվածային բռնություններն ու ցեղասպանական գործողությունները ուսումնասիրելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում ՀՑԹԻ հայտարարում է երեք գիտաշխատողի թափուր հաստիքի մրցույթ:
Հայտատուներին ներկայացվող պահանջները՝
1. Առնվազն մագիստրոսի գիտական աստիճան ցեղասպանագիտության, իրավունքի, պատմության, արևելագիտության և հարակից այլ բնագավառներում:
2. Բանավոր և գրավոր անգլերենի գերազանց իմացություն:
Ադրբեջաներենի իմացությունը և գիտական հոդվածի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն:
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը և առկայության պարագայում գիտական ուսումնասիրության պատճենն ուղարկել
science@genocide-museum.am/ հասցեին մինչև սույն թվականի մարտի 20-ը:
Ընտրված մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի: