26.04.2021
Ս. թ. ապրիլի 26-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Գաբրիելյուս Լանդսբերգի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Նախարարն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան: Այցի ավարտին Գաբրիելյուս Լանդսբերգը հուշամեդալ նվիրեց ՀՑԹԻ-ն և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: