26.09.2014
Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի թանգարանի հարցերով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ս.թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը մասնակցեց Սանկտ-Պետերբուրգի կառավարության Արտաքին կապերի կոմիտեի կողմից կազմակերպված ամենամյա «Ռուսական պետության պատմություն» դասընթացին:
Այս տարի դասընթացը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին: 21 երկրներից ժամանած 54 մասնակիցներ հնարավորություն ունեցան ունկնդրելու Սանկտ Պետերբուրգի համալսարանների առաջատար մասնագետների դասախոսություններն Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերի պատրաստվածության, հատուկ նշանակության ռուսական ջոկատների, Արևելա-պրուսական գործողության, ռուսական ծովային ուժերի և այլ թեմաների մասին:
Դասընթացների շրջանակում մասնակիցները ներկա գտնվեցին նաև «Հրետանու, ինժիներական և կապի զորքերի ռազմապատմական թանգարան»-ում «Առաջին համաշխարհային պատերազմ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը: