Նորություններ |
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ - 155
26.09.2024
Այսօր մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք և ուսուցիչ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935) ծննդյան 155-ամյակն է:
***
«Ծնուել եմ 1869-ի Սեպտեմբեր 26-ին Փոքր Ասիայի Քիւթահիա քաղաքում: Հայրս էր Քիւթահիացի Գէորգ Սողոմոնեանը, իսկ մայրս Բրուսացի Թագուհի Ցովհաննիսեան:
Ինձ մկրտել են ծնունդիցս երեք օր յետոյ եւ անունս դրել Սողոմոն:
Մանկութիւնից զրկուեցայ ծնօղներիցս: Մայրս մեռել է 1870-ին Մարտի 15-ին, իսկ հայրս 1879 Մայիս 17-ին: Ծնօղներիս մահից յետոյ ինձ պահել դաստիարակել է հօրական տատս՝ Մարիամը: Սա եղել է ինձ համար երկրորդ մայր եւ իմ ապագայի մասին լուրջ հոգ տանող:
Քոյր եւ եղբայր չեմ ունեցել, այլ մնացել եմ միամօր զաւակ»:
Կոմիտաս Վարդապետ. «Ինքնակենսագրութիւն»
***
Կոմիտասը 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված և Չանկըրը աքսորված հայ մտավորականների թվում էր։ Ազդեցիկ գործիչների միջամտությամբ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս։ Այնուամենայնիվ, աքսորի տրավման Կոմիտասին ծանր հոգեբանական տառապանք պատճառեց, ինչը հանգեցրեց հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD): Կոմիտասն իր կյանքի մնացած հատվածն ապրել է Կ.Պոլսի և Փարիզի հոգեբուժական կլինիկաներում։ Վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին՝ Փարիզի Վիլժյուիֆ հոգեբուժական հիվանդանոցում։ 1936 թ. նրա աճյունը տեղափոխվեց Հայաստանի Երևան քաղաքի հայ մշակութային գործիչների պանթեոն, որը հետագայում կոչվեց Կոմիտասի անունով:
Նկարում՝ Սողոմոն Սողոմոնյանը Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի աշակերտ, Ս. էջմիածին, 17 մարտի, 1890 թ., © Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Սեդա Պարսամյան
ՀՑԹԻ գիտաշխատող, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու
Կուտինա (Քյոթահիա)՝ Կոմիտաս Վարդապետի ծննդավայրը, փոստային բացիկ
© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Կոմիտասը՝ վարդապետական աստիճանի տվչությունից հետո, փետրվար, 1895 թ.
© Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Կոմիտաս Վարդապետը Կոստանդնուպոլսում, 1914
© Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Կոմիտաս Վարդապետի «Գուսան» քառաձայն երգչախումբը «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնի բակում, Կ.Պոլիս, 12 մայիսի, 1913 թ.
© Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|