26.11.2019
Լեհաստանի ռազմական ոստիկանության պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչները՝ գնդապետ Թոմաս Կայզերի գլխավորությամբ և ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողներ փոխգնդապետ Ա. Բաբլումյանի և լեյտենանտ Մուրադ Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեցին Սուրբ նահատակների հիշատակին:
Լեհական ռազմական ոստիկանության ներկայացուցիչներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, մանրամասներ հաղորդեց Հայոց ցեղասպանության պատմությունից:
Թանգարանում կատարած շրջայցից հետո Լեհաստանի ռազմական ոստիկանության գնդապետ Թոմաս Կայզերը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, շնորհակալություն հայտնեց թանգարանի աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար:
ՀՑԹԻ արտաքին կապերի ու լրատվության բաժին