26.04.2014
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ արդեն հինգերորդ անգամ ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացնում են անմար կրակի մոտ դրված ծաղիկների վերամշակման գործընթացը:
Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում և տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկները բացիկներ ու շնորհակալագրեր կդառնան ու արտերկրի տարբեր կառույցներ ուղարկվելով` եւս մեկ անգամ կհիշեցնեն 20-րդ դարի մեծագույն ոճրագործության` Հայոց ցեղասպանության մասին: