27.10.2021
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Ն. Գ. արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Սուրբ Աթոռից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարան նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: