Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ



2021 թ. հունվարի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (SAS) միջև կնքվեց փոխգործակցության համաձայնագիր:

Կնքված համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության հիմք ստեղծել գիտական տարբեր ծրագրերի շրջանակներում: Փոխգործակցությունը կներառի գրքերի և գիտական հրատարակությունների փոխանակում, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում առկա փորձի և գիտելիքի փոխանակում, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու հետազոտման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և այլն: Համաձայնագրով փոխգործակցություն է նախատեսվում նաև տեղական և միջազգային գիտաժողովների և աշխատաժողովների կազմակերպման հարցում, որը կնպաստի ցեղասպանագիտության, մասնավորապես Հայոց ցեղասպանության ուսումնասիրության զարգացմանը: Պայմանագրով նախատեսվում է նաև աշխատանքներ իրականացնել Հայոց ցեղասպանության իրազեկության մակարդակը հասարակության լայն շերտերի շրջանում բարձրացնելու ուղղությամբ, ինպես նաև համագործակցել Բրիլ հրատարակչատան կողմից հրատարակվող Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հանդեսի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից լույս տեսնող Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի ու Ցեղասպանագիտական հանդես գիտական պարբերականների միջազգայնացման հարցերում:

Մեկնաբանելով համագործակցության նշանակությունը՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը փաստեց, որ 21-րդ դարում հայագիտության ոլորտի հետազոտողների առաջ կանգնած մարտահրավերները պահանջում են նոր, ժամանակակից մոտեցումներ և հայկական ներուժի սերտ համախմբում։ Հումանիտար գիտությունների ոլորտում հայկական գործոնի ձևավորումը՝ համաշխարհային փորձի հաշվառմամբ, մեր ժամանակների առաջնահերթություններից է։ Հայոց պատմության և մշակույթի, Հայոց ցեղասպանության խնդիրների ուսումնասիրությունը, հանրահռչակումը թե ՀՑԹԻ, թե ՀՈՒԸ-ի հրամայականների մեջ են։ Վստահ ենք, որ համագործակցության պայմանագրում նշված հարցերը միանգամայն իրագործելի են և կնպաստեն երկու կողմերի հետազոտողների միջև կապերի ընդլայնմանը, հայագիտության զարգացմանը։

ՀՈՒԸ նախագահ Պետրոս Տեր Մաթոսյանը նույնպես կարևորեց ՀՑԹԻ հետ համագործակցության հաստատումը՝ նշելով, որ համագործակցության պայմանագրի կնքումը բխում է ՀՈՒԸ-ի նոր քաղաքականությունից՝ ամրապնդել կապերը հայաստանյան գիտական կառույցների հետ, ինչն էլ թույլ կտա, միավորելով երկու կողմերի գիտական ներուժը, խթանել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը:



*Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը հիմնադրվել է 1974 թ. և միավորում է հայագիտությամբ զբաղվող գիտնականներին և ուսուցիչներին: Ընկերակցության նպատակն է խթանել հայկական մշակույթի և հասարակության, ներառյալ՝ պատմության, լեզվի, գրականության և քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունները:

ՀՈՒԸ մասին կարող եք տեղեկատվություն ստանալ societyforarmenianstudies.com կայքում և @societyforarmenianstudies ֆեսյբուքյան էջում:














ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am