Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԶԲՈՍԱՅԳԻ.
ՀՑԹԻ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ



2019 թ. ամռանը ՝ գլխավորապես օգոստոս ամսին, Հայաստանում հրդեհաշատ իրավիճակ էր, որից անմասն չի մնացել Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքը: Պետք է նշել, որ տարածքը լիարաժեք չի ջրվում, ինչի պատճառը 1970-ական թվականների հնամաշ ոռոգման համակարգն է, իսկ շուրջ 100 հա տարածքը սպասարկում են բանվորական աշխատակազմի խիստ փոքրաթիվ ուժեր:

Այս տարվա հրդեհավտանգ ամիսներին մարդածին ու բնական ճանապարհով առաջացած հրդեհները կանխարգելելու ու օպերատիվ մարման աշխատանքներ իրականացնելու համար ՀՑԹԻ-ն համագործակցել է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերի հետ, որի շնորհիվ հնարավոր դարձավ մեղմել տարածքին՝ մասնավորապես կանաչ գոտուն, հասցված վնասները: Թանգարան-ինստիտուտի կոլեկտիվը իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում նշված կառույցների աշխատակիցներին, որոնք մի քանի շաբաթ շարունակ շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում հուշահամալիրի տարածքում։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի իրավասության տակ գտնվող կանաչ տարածքը գտնվում է տնօրենության ու աշխատակազմի մշտական հոգածության ներքո. ժամանակին կազմակերպվում են հնարավոր բոլոր խնամքի միջոցառումները: Կարևոր է նշել, որ չնայած սուղ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներին (100-ից ավել հա սպասարկում են ընդամենը 12 բանվորներ)՝ ՀՑԹԻ բանվորական կազմը կարողանում է շուրջօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ պահպանել տարածքի բարեխնամ վիճակը։

Չնայած ձեռնարկվող քայլերին, երբեմն խնդիրներ են առաջանում Հիշողության կամ Եղևնիների պուրակում: Այսպես, անհրաժեշտ պարբերականությամբ կատարվում են ջրումներ, հողը հարստացվում է պարարտանյութերով, ծառերի խնամքը իրականացվում է հակապեստիցիդներով. այնուամենայնիվ, եղևնիներ են չորանում և հարկ է լինում դրանք փոխարինել նորերով, ինչը ևս լրացուցիչ ֆինանսական բեռ է ՀՑԹԻ համար: Վերջին շրջանում արդեն յոթ եղևնի է վերատնկվել: Ծիծեռնակաբերդի տարածքում կա նաև բրոնզեդարյան բնակավայր, որտեղ ժամանակին մասնակի հնագիտական պեղումներ են իրականացվել: «Տարածքը նույնպես ոռոգման ցանցի քայքայված լինելու պատճառով առավել հրդեհավտանգներից էր, սակայն այն այս օրերին կրկին կանաչում է, արվում է առավելագույնս՝ տարածքը վերականգնելու համար»,- նշում է ՀՑԹԻ տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը:

Ծիծեռնակաբերդի զբոսայգին, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, Երևանի ամենամեծ կանաչ տարածքներից է: Հայտնի փաստ է, որ 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի պատճառով այգուն զգալի վնաս էր հասցվել, ուստի առաջացել էր անտառագոտին վերականգնելու և խնամելու անհրաժեշտություն: Տարիներ շարունակ իրականացվել են բնապահպանական տարբեր նախագծեր՝ ծառատունկ, վերանորոգման աշխատանքներ և այլն:

Նախկինում հուշահամալիրի կանաչապատ տարածքի և Ծիծեռնակաբերդի զբոսայգու խնամքի գործում արդյունավետ համագործակցություն է եղել ինչպես քաղաքապետարանի, Հայոց բանակի տարբեր զինվորական ստորաբաժանումների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ: Լիահույս ենք, որ համագործակցությունն ոչ միայն կշարունակվի, այլև նոր թափ կստանա:

ՀՑԹԻ հիմնադրամի կողմից (համապատասխան ֆինանսներ գտնելու պարագայում), նախատեսվում է իրականացնել նաև հատուկ նախագիծ հուշահամալիրը հուշայգու վերածելու նպատակով։ Խնդիր է դրվում հուշահամալիրի կազմում գտնվող կանաչ տարածքների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան նախագծման և ձեռնարկումների միջոցով ամրապնդել Ցեղասպանության և, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի մասին հիշողությունը հատուկ պուրակներ, ծառուղիներ, ճեմուղիներ ստեղծելու ճանապարհով, որոնք կկրեն արևմտահայկական նահանգների, գավառների, շրջանների, քաղաքների, փոքր ու մեծ բնակավայրերի անուններ, դրանցում տեղ կգտնեն փոքր ճարտարապետական ձևեր, տարբեր միջոցներով կմատուցվի անհրաժեշտ տեղեկատվություն։ «Ցայժմ հուշահամալիրի տարածքի հետ փոխկապակցված այդ հիշողությունը դրսևորվում է գերազանցապես ապրիլի 24-ի նշման ժամանակ։ Առաջարկվող լուծման պարագայում այդ հիշողությունը կաշխատի ամեն օր՝ դառնալով Ծիծեռնակաբերդ այցելող հազարավոր մարդկանց կենցաղի մաս։ Այս կերպ Երևանի՝ առայժմ միակ «անսրճարան» (մեկ բացառությամբ) կանաչ տարածքը ոչ միայն կշարունակի քաղաքի «թոքեր» լինելու գործառույթը, այլ նաև կունենա քաղաքական բաղադրիչ՝ կարտացոլի Արևմտյան Հայաստանի խճանկարային պատկերը և իր շուրջը կհամախմբի արևմտահայության, ընդհանրապես Ցեղասպանության զոհերի և վերապրողների ժառանգներին Հայաստանից և Սփյուռքից»,- նշում է ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։



Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am